Մեքսիկայում ոստիկանները սահմանափակ հնարավորություններով 478 երեխայի են փրկել, որոնք Միչոական նահանգի հանրակացարանի ղեկավարության կողմից բռնությունների էին ենթարկվում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ նրանց ստիպել են մուրացկանությամբ զբաղվել, նաեւ սեռական բռնության են ենթարկել:

Այլ նահանգում եւս համանման ստուգայցի ընթացքում  138 մարդ է ազատվել:

Քննության տվյալով՝ հանրակացարանի ղեկավարությունը կենվորներին ահավոր պայմաններում է պահել, նեխած մթերքով կերակրել եւ ստիպել քնել հատակին՝ առնետների, լվերի եւ խավարասերների միջավայրում:

Ոստիկանությունը ձերբակալել է հանրակացարանի տիրոջը եւ հարցաքննության կանչել կազմակերպության ութ աշխատակիցների:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հինգ երեխաների ծնողներ իշխանություններին բողոքել են, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել երեխաներին: