Անկարայում վաճառքի է հանվել 700-ից 1000 դոլար արժեք ունեցող 1988 թվականի «Սերչե» մակնիշի մեքենա, որի գինը սեփականատերը սահմանել է 500 հազար լիրա (250 հազար դոլար)։

Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայում 36-ամյա Փոլաթ Օրսչելիքը ինտերնետի միջոցով վաճառքի է հանել «Սերչե» մակնիշի մեքենան, որի համարանիշերը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան սկզբնատառերն են՝ RTE, իսկ տարածքային կոդն էլ՝ Էրդողանի ծննդավայրը համարվող Ռիզեյի կոդն է՝ 06։

Փոլաթ Օրսչելիքը նշել է, թե մեքենան իրենից արժեք ճի ներկայացնում եւ արժեքը նրա համարանիշերն են։ Նա պնդել է, թե մեքենայի համար եղել են 100 հազար լիրա վճարողներ, սակայն ինքը սահմանել է 500 հազար լիրա արժեքը։