Հայաստանում ռուսական ռազմաբազայի «Քահմուդ» ուսումնա-մարզական համալիրում հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայողներ անցել են զորավարժությունների: Երկշաբաթյա նախապատրաստական աշխատանքներն անց է կացվելու մեկ ամիս տեւողությամբ դաշտային հատուկ դասընթացներից առաջ «Փամբակ» բարձլեռնային պոլիգոնում:

Ինչպես հաղորդում է Հարավարեւելյան շրջանի մամուլի ծառայությունը, երիտասարդ մասնագետները սովորում են հիմնականում ռազմավարություն, ինժեներիայի, ականա-պայթուցիկ գործին եւ լեռնային տեղանքում տեղաշարժվելուն ավելի քան 1500 մետր բարձրության վրա՝ +45-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում:

Մեծ ուշադրություն է հատկացվելու ժամանակակից ռադիոտեխնիկ, անօդաչու «Նավոդչիկ-2», «Զաստավա» ինքնաթիռների եւ ԳԼՈՆԱՍ նավիգացիոն համակարգով կապի «Ստրելեց» համալիրների հետազոտության հարցերին լեռներում, հարթավայրային տեղանքներում հետախուզա-որոնողական գործողությունների անցկացման ընթացքում՝ պայմանական թշնամու դիվերսիոն խմբերի գործողությունների հիման վրա, օրվա տարբեր ժամերին:

Հետախույզների հիմնական նախապատրաստումից բացի՝ զինծառայողները կյուրացնեն արագ հրաձգության հատուկ դասընթաց: Այդ պարապմունքների ընթացքում մասնագետները կսովորեն Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ արձակել, զնեքը պահել երկու ձեռքերով, թիրախ ընտրել, լիցքավորել եւ փոխել փամփշտակալը արագ հրաձգության համար: Դաշտում շարժվելու ընթացքում զինվորներն ու սերժանտները կսովորեն փակ տեղանքում տեղաշարժման հիմունքներ, հրաձգություն շարժման ընթացքում, դիրքի փոփոխությունով հանդերձ շրջանաձեւ հրաձգություն:

Հարավարեւելյան շրջանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների նախապատրաստության ավարտին «Փամբակ» ուսումնամարզական համալիր դուրս գալուց առաջ ողջ անձնակազմը ձեռնամարտի եւ դանակով մարտի մարզումներ կանցնի, կսովորի ժայռոտ տեղանքներ հաղթահարել՝ լեռնագնացության, կարաբինների եւ պարանների համակարգերի կիրառմամբ: