Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նորիկ Ա.-ն մեղադրվում է կնոջը ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ի կեսօրին: Նորիկը, տառապելով շիզոֆրենիա հիվանդությամբ, իր տանն անհիմն վիճաբանել է կնոջ Գայանե Ս.-ի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ ձեռքով եւ ոտքով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նորիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: