Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հակաահաբեկչական գործողություների (ՀԱԳ) բոլոր մասնակիցներին ռազմական գործողությունների մասնակից ճանաչելու մասին օրենք է ընդունել:

Նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, օրենքով ռազմական գործողությունների մասնակից են ճանաչվել Ուկրաինայի Զինված ուժերի, Ուկրաինայի Ազգային գվարդիայի, Ուկրաինայի Ազգային անվտանգության զինծառայողներն ու աշխատակիցները, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար կազմն ու շարքային աշխատողները, Ուկրաինայի ՆԳՆ զինծառայողները, Ուկրաինայի հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության պետական ծառայության աշխատակիցները, Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան ձեւավորված զինվորական այլ կազմավորումների աշխատակիցները, որոնք պաշտպանել են Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն եւ տարածքային ամբողջականությունը, մասնակցել են հակաահաբեկչական գործողությանը, դրա անցկացման ապահովմանը, ինչպես նաեւ այն ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր հակաահաբեկչական գործողությանը մասնակցել են երկրի օրենսդրությանը համապատասխան:

УНИАН-ի փոխանցմամբ, օրենքով նաեւ Ուկրաինայի նախարարների կաբինետին իրավասություն է տրվում կարգավորել ռազմական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հարցը: