Համացանցում իլսամիստների ծաղրանկար է հայտնվել. Ֆոտոկոլաժ «Ջիհադյան Vogue»-ը ծաղրում է «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» խմբավորման արմատականներին:
Իբր գունավոր ամսագրի շապիկի ծաղրանկարում պատկերված են երեք երիտասարդներ, որոնք ծայրահեղական իսլամիստական խմբավորման անդամներ են: Ծաղրանկարի տակ հետեւյալ գրություններն են. «Ութ պատճառ, թե ինչու պետք չեն բեղեր», «Ինչպես ընտրել ճիշտ սանրվածք», «Մոդայիկ խորհուրդներ խալիֆաթի համար»:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հրապարակվել է ԻՇԻՊ-ի առաջնորդ Աբուբաքարա Ալ-Բաղդադիի լուսանկարը, որտեղ նա իբր ձեռքի թանկարժեք ժամացույց է գովազդում, հաղորդում է The Telegraph-ը:





























