Ֆրանսիայի վերջին առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը առաջ է անցել իր նախորդ Կարլա Բրունիից՝ անձնական ծախսերի առումով: Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ նախորդ տարի Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհին իր վրա ծախսել է 481 հազար եվրո:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Տրիերվեյլերի օգնականները ֆրանսիական բյուջեի վրա նստել են 390 հազար եվրո, իսկ ավելի քան 80 հազար եվրո նախկին առաջին տիկինը ծախսել է գործուղումների վրա:

Ֆրանսուա Օլանդը Վալերի Տրիերվեյլերից բաժանման մասին հայտարարել է հունվարի վերջին այն բանից հետո, երբ Closer տաբլոիդը հրապարակել էր Ֆրանսիայի նախագահի եւ դերասանուհի Ժյուլի Գայայի սիրային լուսանկարները:

Օլանդն ու Տրիերվեյլերը պաշտոնապես ամուսնացած չէին, բայց 2007-ից ֆրանսուհին նրա մշտական զուգընկերն էր: