Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել լատինամերիկյան պետությունների առաջնորդների հետ, որոնք հրավիրված են եղել մասնակցելու գագաթաժողովին:
Մասնավորապես, Պուտինը կարճ զրուցել է Պերուի նախագահ Օլյատնա Ումալայի Չիլիի նախագահ Միշել Բաչելետի եւ Կոլումբիայի նախագահ Խուան Սանթոսի հետ:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ հանդիպմանը Պուտինը նրան հաղթանակ է մաղթել նախագահական ընտրություններում: «Ձեր քաղաքական օրացույցը բարդ է: Ուզում եմ հաղթանակ մաղթել ընտրություններում»,-ասել է Պուտինը Մորալեսի հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























