ԵՄ առաջնորդները օգոստոսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին այսօր կայացած գագաթաժողովից արդյունքներով հայտնել է Եվրոպայի խորհրդի գործող նախագահ Հերման Վան Ռոմպոյը: Բանն այն է, որ ԵՄ երկրների ղեկավարները չեն պայմանավորվել երկու առանցքային պաշտոնների հարցում: Խոսքը Եվրախորհրդի ղեկավարի եւ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոններն են:

«Մենք չկարողացանք կոնսենսուսային լուծում գտնել: Մենք կշարունակենք խորհրդակցությունները, Եվրախորհուրդը ամբողջական փաթեթի վերաբերյալ որոշում կկայացնի օգոստոսի 30-ին»,-գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Վան Ռոմպոյը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: