Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում` «Լամբադա» կամուրջի մոտակայքում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 15 OU 608 համարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, բացվել են անվտանգության բարձիկները. տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: