ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակել է 2014 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:

2014 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի  հետ հետեւյալն է.

Ցուցանիշ

Բացարձակ մեծություն 30/06/14թ դրությամբ

Բացարձակ մեծության աճը

Աճը % հարաբերակցությամբ

(մլրդ ՀՀ դրամ)

(մլրդ ՀՀ դրամ)

Ակտիվներ

275.3

6.0

2.2%

Հաճախորդների վարկային պորտֆել

183.5

6.4

3.6%

Հաճախորդներից ներգրավված միջոցներ

180.9

21.7

13.7%

Սեփական կապիտալ

45.8

1.7

3.9%

2014 թվականի առաջին կիսամյակի Բանկի զուտ շահույթը կազմել է 2.8  մլրդ ՀՀ դրամ՝  36.2%-ով գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:

Միջազգային ֆինանսական կառույցների հետ  հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկը Սիթիբանկի հետ  կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:

2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է 3300 հաճախորդով` կազմելով ավելի քան 224 000 հաճախորդ:

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: