«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական  եւ ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է   Աջափնյակ վարչական շրջանի  Լենինգրադյան փողոցի թիվ  23/11, 23/13 եւ Սիսակյան փողոցի թիվ 22 հասցեների բազմաբնակարան շենքերի     գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: