Միջազգային ռեզերվների բավարար քանակությամբ աշխարհի 67 երկրների շարքում Հայաստանը 22-րդ, իսկ ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է։ Հայաստանի ոսկու եւ արժույթի պաշարները ներմուծումը ծածկելու համար կբավականացնեն ութ ամիս։
Առաջին երեք ամիսներին առաջատարներ էին Չինաստանը, Թայվանը եւ Ճապոնիան։ Չինաստանն, օրինակ, իր պահուստներով կարող է ծածկել ներմուծման ավելի քան երկամյա ծավալները։ ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ պահուստներն ունի Ռուսաստանը։ Նրա պահուստները բավական են 1,4 տարվա համար։
Ղազախստանին բաժին են ընկել 25-րդ, Ուկրաինային՝ 37-րդ տեղերը։ Ցուցակը եզրափակում են Իսպանիան, Հունաստանը եւ Իռլանդիան։ Նրանց պահուստները կբավականեցնեն հաշված շաբաթներ։


























