Вritish Рetroleum ընկերության տվյալներով, 2009 թվականին նավթաարդյունաբերության ցուցանիշներով Ռուսաստանն առաջինն է եղել աշխարհում՝ շրջանցելով Սաուդյան Արաբիային։

Համաձայն ВР-ի կողմից պատրաստած ամենամյա վիճակագրական տեսության՝ անցած տարի, 2008-ի համեմատությամբ, Ռուսաստանը նավթաարդյունաբերությունն ավելացրել է 1,5 տոկոսով, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան նավթաարդյունաբերությունը կրճատել է 10,6 տոկոսով։ Այսպիսով, 2009 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային նավթարդյունաբերության մեջ կազմել է 12,9 տոկոս, իսկ Սաուդյան Արաբիայինը՝ 12 տոկոս, հայտնում է newsru.com-ը։

Ընդհանուր առմամբ, աշխարհում նավթի արդյունաբերությունը կրճատվել է 2,6 տոկոսով կամ օրական 2 մլն բարելով. սա ամենամեծ անկումն է 1982 թվականից ի վեր։

Ինչ վերաբերում է նավթի համաշխարհային պահանջարկին, ապա անցած տարի, փորձագետների հաշվարկներով, այն կրճատվել է 1,7 տոկոսով։
2009-ին աշխարհում կրճատվել է նաեւ բնական գազի պահանջարկը։ 2009 թվականին գազի արտադրության ցուցանիշներով համաշխարհային առաջատարը եղել է ԱՄՆ-ը։