Ծիծաղելի է ակնկալել, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան արեւային էներգետիկայի զարգացման համար անհրաժեշտ միջոցներ ունի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ Ֆիզիկայի ինստիտում (ներկայիսԱլիխանյան եղբայրների անվան ազգային գիտական լաբորատորիա) գործում է արեւային ջերմաջեռուցիչների ոչ մեծ հավաքման արտադրություն: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք խթանել գործող նախագիծը Ակադեմիայի բյուջեից, Մարտիրոսյանը ժպտաց. «Ի՞նչ եք խոսում: Բյուջեից… Ո՞ւր է այնտեղ բյուջե»:

Նկատենք, որ սովետական տարիներին Հայաստանում կայուն կերպով գործում էր հոսանքի աղբյուրների համախորհրդային գիտահետազոտական ինտիտուտների բաժանմունքը: Արեւն ուսումնասիրում էին ոչ միայն որպես էլեկտրականության եւ ջերմության աղբյուր, այլ նաեւ մաքուր նյութեր սինթեզելու միջոց, այդ թվում՝ կիսահաղոդիչների: Խորհրդային Միութան տապալումից հետո գիտահետազոտական ինտիտուտը տառացիորեն ապամոնտաժվել է: