Ընտանի կատուն անհավանական քաջություն ու հերոսություն է ցուցաբերել, երբ պաշտպանել է իր փոքր տիրոջը, որի վրա ավազակներ են հարձակվել: Ցատկելով մեքենայի տակից՝ կենդանին ստիպել է ավազակներին փախուստի դիմել:
Սմուջ մականունով կատուն նետվել տղաներից մեկի վրա այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է նրա տերը՝ Իթան Ֆենթոնը հարվածից գետնին ընկնում: Տղան ու իր ընկերներն այնքան էին ապշել կատվի գործողություններից, որ փախչել են՝ Իթանին եւ նրա երկամյա եղբայր Էշթոնին հանգիստ թողնելով:
Իթանի 26-ամյա մայր Շարոն Ֆենթոնը, ով հարձակման պահին ներկա է եղել, ասել է. «Ես հետեւում էի Իթանին եւ Էշթոնին, որոնք ֆուտբոլ էին խաղում, եւ տեսա երեք ավազակներին, որոնք տարիքով բավական մեծ էին Իթանից», հաղորդում է «FedPost.ru»-ն:
Կինն ասում է, որ լսել է, թե ինչպես են երկու անգամ բղավում Իթանի անունը, սակայն նա անտեսել է, շարունակել խաղալ. «Սակայն այնուհետ եւս մեկ անգամ կանչեցին, որից հետո տղաներից մեկը մոտեցավ Իթանին ու հրեց նրան: Ահա այդ ժամանակ փողոց դուրս եկա եւ տեսա, թե ինչպես Սմուջը մեր մեքենայի տակից ցատկեց ավազակի վրա»:
Նրա կարծիքով՝ ավազակն այդ իրավիճակում շատ ավելի մեծ շոկ ապրեց, քան իր տղան, քանի որ տղան հետ ընկավ, լացեց ու այնուհետ փախավ:
Վարսավիր աշխատող կինը Սմուջին գնել էր այն բանից հետո, երբ իրենց կատուն 18 ամիս իրենց հետ ապրելուց հետո սատկել էր: Սմուջն արդեն երեք տարի ապրում է Ֆենտոն ընտանիքում, սակայն նախկինում երբեք ցույց չի տվել իր հերոսական էգոն:





























