Փրկարար ծառայությունը հուլիսի 17-ին, ժամը 23.12-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով փոսից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 05 SL 042 համարանիշի բեռնատարը: