Փրկարար ծառայությունը հուլիսի 17-ին, ժամը 22.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Րաֆֆու փողոցում` շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մալաթիա եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում «Պեժո» մակնիշի 866 OV 61 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը ոստիկանության աշխատակիցների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Մալաթիա» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: