Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ադրբեջանական գազը Եվրոպա  փոխադրելու գծով կոնսորցիումի խորհրդական է դարձել: Նրա գործընկերներից են նաեւ Գերմանիայի նակին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերը, Goldman Sachs International բանկի նախագահը եւ BP-ի նախկին գործադիր տնօրեն Փիթեր Սազերլենդը: Բլերի նշանակումը Իլհամ Ալիեւի կամքով էր:

«Հարավային միջանցք» նախագծի խորհրդատվական այս խումբը կլուծի «Շահդենիզ 2»,   TANAP եւ TAP նախագծերի առջեւ ծառացած քաղաքական, բնապահպանական կամ սոցիալական խնդիրները, հայտնում է  «Կովկասի բանբերը»:

2009թ. դեկտեմբերին էլ Բլերը մասնակցել էր Ադրբեջանում մեթանոլի գործարանի հիմնարկեքի արարողությանը եւ այնտեղ իր ճառի համար ստացել 200 հազար մանաթ (ավելի էան 255 հազար դոլար), ինչը բրիտանացի իրավապաշտպանների քննադատության պատճառ էր դարձել: