Ամերիկացի հայտնի ֆինանսիսիտ Ջորջ Սորոսը կարծում է, որ դեռեւս շուտ է խոսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտի մասին։
«Այդ դրամայի երկրորդ գործողությունը նոր է սկսվել, ֆինանասկան շուկաները կորցրել են ինքնիշխան պարտքի հուսալիության հանդեպ վստահությունը»,- ասել էնա Վիեննայի միջազգային ֆինանսների ինստիտուտում հունիսի 10-ի իր ելույթի ժամանակ։
«Չնայած նրան, որ այդ դրամայի կենտրոնում հայտնվեցին Հունաստանը եւ եվրոն՝ դրա արդյունքն իր վրա զգում է ողջ աշխարհը»,- ասել է նա։ Ջորջ Սորոսի խոսքով, ֆինանսական ճգնաժամը հիշեցնում է 20-րդ դարի 30-ական թվականները։
Նրա կարծիքով, եվրոպական երկրների կառավարություններն այժմ կանգնած են ծայրահեղ դժվար խնդրի առաջ։ Նրանք պետք է օգնեն Մաաստրիխտյան չափորոշիչներին չհամապատասխանող երկրներին։



























