Գազայի հատվածում շաբաթ օրը սկսված հումանիտար հրադադարից հետո առնվազն 35 դիակ է հանվել փլատակների տակից: Այսպիսով,  Իսրայելի բանակի եւ պաղեստինյան խմբավորումների բախումների զոհերի ընդհանուր թիվը 900-ից անցել է, հայտնում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները:

Շաբաթ առավոտյան սկսվել է 19 օրվա մեջ ամենատեւական հումանիտար դադարը, որը շարունակվելու է 12 ժամ եւ համաձայնեցված է կողմերի հետ:

Ենթադրվում է, որ ժ. 08.00-ից  20.00-ն անկլավի բնակչությունը կարող է համալրել պարենի եւ դեղերի պաշարները, դուրս գալ սահմանային գոտուց, որտեղ ցամաքային մարտեր են ընթանում, եւ հեռանալ ավելի խորքային շրջաններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 Արտակարգ ծառայությունների ղեկավար Աշրաֆ ալ  Քուդրիի խոսքով՝ մարմինները գտել են հրադադարի առաջին երեք ժամերին: