Փրկարար ծառայությունը հուլիսի 26-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երեւան 32-րդ կմ-ին Ֆորդ Տրանզիտ մակնիշի 33VO667 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը մոտ 80մ. ինչից 6 ուղեւորները ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել են Սիսիանի զիվորական հոսպիտալ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են միկրոավտոբուսը: