Ռումբը պայթել է թաիլանդական Փաթանի նահանգի Սայ Բուրի շրջանի ռազմաբազայի մոտակայքում, խումբ զինվորների կողմից տարածքի պահակությունն իրականացնելու ժամանակ:

Ահաբեկչության արդյունքում  7 մարդ վիրավորվել է. երկու զինվոր եւ 5 խաղաղ բնակիչ, այդ թվում նաեւ՝ 2 երեխա: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Ոստիկանությունը ահաբեկչության մեջ կասկածում է Թաիլնադի մուսուլմանական հարավում գործող անջատողականներին:

Թագավորության երեք նահանգներում անջատողականների պարտիզանական պատերազմի 10 տարիների ընթացքում ավելի քան 6000 մարդ է զոհվել: