ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին 1987թ. Պայմանագրի պայմանների խախտման մեջ:
Վաշինգթոնի հայտարարությամբ վերգետնյա թունավոր հրթիռի մշակումն ու փորձարկումը լրջորեն խախտում է համաձայնությունը, ինչպես նաեւ սպառնում ԱՄՆ եւ իր դաշնակիցների անվտանգությանը:
«ԱՄՆ-ը այն եզրահանգմանն է եկել, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները», - ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: http://www.itar-tass.com
Վաշինգթոնի գնահատմամբ՝ խոսքը «500 կմ-ից 5,5 հազար կմ հեռահարության վերգետնյա թեւավոր հրթիռ չունենալ, չարտադրել եւ չփորձարկելու, կամ նման հրթիռների համար գործարկող հարմարանքներ չունենալ կամ չարտադրելու մասին է», հստակեցրել է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը:
Բարաք Օբամայի վարչակազմում հայտարարել են, որ այդ մասին ծանուցել են ռուսական կողմին եւ պատրաստ են երկկողմանի բանակցությունների:
Եթե Մոսկվան չկատարի պայմանագրի պայմանները, Միացյալ նահանգները այդ հարցի շուրջ դաշնակիցների հետ խորհրդատվություններ կանցկացնեն, հավելել են Սպիտակ տանը:





























