«Ուկրաինայի նեֆթեգազ» ընկերությունը «Գազպրոմին» առաջարկում է վերանայել ուկրաինական տարածքով բնական գազի փոխադրման ծավալների եւ պայմանների մասին պայմանագիրը: Այդ մասին  հաղորդել է ուկրաինական պետական հոլդինգի վարչության պետ Անդրեյ Կոբոլյովը, հաղորդում է UNN-ը:

«Մենք «Գազպրոմ» ԲԲԸ-ին նամակ ենք ուղարկել տարանցման պայմանագիրը փոխելու պահանջով: Գործընթացն արդեն սկսվել է», - հայտարարել է Կոբոլյովը:

Վարչության պետը չի հստակեցրել պայմանագրի վերանայման վերաբերյալ առաջարկությունների էությունը (պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2019թ.):

Նախօրեին «Նեֆթեգազը» փաստաթղթեր է ներկայացրել Ստոքհոլմի արբիտրաժ՝ հաշվի առնելով տարանցման պայմանագրում փոփոխություններ մտցնելու «Գազպրոմի»՝ բանակցություններից  հրաժարումը: