Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայից երկու GSSAP հեռտախուզական արբանյակներով Delta 4 հրթիռ է ուղարկվել ուղեծիր, որոնք կապահովեն Ամերիկյան ռազմական արբանյակների լրացուցիչ անվտանգությունը եւ կհետեւեն այլ երկրների տիեզերական սարքերին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CBS News-ին:

Գործարկումն իրականացել է տեղական ժամանակով 19:28-ին:

ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ուլյամ Շելթոնի խոսքով՝ «հարեւանական դետքը» հնարավորություն կտա ապահովել արբանյակների անվտանգությունը, ինչպես նաեւ կհետեւի այլ երկրների անազնիվ գերծողություններին:

GSSAP-ը նախատեված է ուղեծրում դիտարկումներ անցկացնելու համար, որտեղ գտնվում են կապի ռազմակայանները, էլեկտրոնային արբանյակ-լրտեսները, օդերեւութաբանական կայանները, ինչպես նաեւ կապի առեւտրային արբանյակները:

Բացի այդ, լրտես-արբանյակների հետ մեկտեղ ուղեծիր է ուղարկվել նաեւ  ԱՄՆ ռազմաօդային ուժերի ANGELS ծրագրի փորձարարական միկրոարբանյակը: