Աննախադեպ թվով մարդիկ հարկադրված լքում են իրենց տները կրոնական հողի վրա բախումների պատճառով, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում: Փաստաթղթում հատկապես առանձնացում է Սիրիայի իրավիճակը, որտեղ, ըստ հեղինակի՝ զգալիորեն կրճատվել է քրստոնյաների թիվը, հաղորդում է BBC-ը:

Միլիոնից ավելի մարդ լքել են իրենց տները Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում քրիստոնյանեի եւ մուսուլմանների միջեւ արյունալի կռիվների հպատճառով: Պետքարտուղարությունը նաեւ նշվում է, որ շատ երկրներում՝ Չինաստանից մինչեւ Սաուդյան Արաբիա եւ Ռուսաստան, առ այսօր սահմանափակվում է հավատքի ազատությունը:

Նշենք, որ զեկույցը չի ընդգրկում այս տարի Իրաքում տեղի ունցած իրադարձությունները, որտեղ հազարավոր մարդիկ փախել են «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գրավված վայրերից: