ԱՄՆ սատարում է իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ անհապաղ հրադադարը: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Սյուզան Ռայսը՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում հրեական կազմակերպություններից մեկի առաջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 Ռեյսն ընդգծել է, որ նման հրադադարը Վաշինգթոնի տեսակետից պետք է «ռազմական գործողությունների մշտական ավարտին» հանգեցնի 2012թ. նոյեմբերին պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության հիման վրա:

Ամերիկյան առաջնորդի խորհրդատուն իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ շարժման վրա: «ՀԱՄԱՍ-ն է սկսել այս հակամարտությունը: ՀԱՄԱՍ-ն էլ այն ձգձգում է», - կարծում է Ռայսը: Միաժամանակ նա հնչեցրել է, որ «Իսրայելն ունի ինքնապաշտպանության այն ոչ երկիմաստ իրավունքը, որն ունի ցանկացած այլ պետություն»:

Ռայսը «պարզ ատելության» դրսեւորում է որակել Անկարայի քաղաքապետի՝ Twitter-ում Իսրայելի հասեցին հնչեցրած կտրուկ քննադատությունները ՝ կապված Գազայի հատվածում ռազմական գործողության  հետ, որը «պետք է դադարեցվի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետ սոցկայքի իր էջում կոչ էր արել երկրից վռնդել իսրայելի դիվանագետներին եւ զավթել Իսրայելը: