Փրկարար ծառայությունը հուլիսի 31-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Վրացյան փողոցում բարդու ծառը շրջվել է նախկին Կույրերի միավորման շենքի վրա` վնասելով պատուհանների ապակիները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը եւ մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ ծառը մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:





























