Ռուսաստանի բոլոր շրջանների զինվորական ուսումնական հաստատություններից 2014 թվականի շրջանավարտները սկսել են ժամանել Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռազմաբազա: Այս տարի նախատեսվում է ավագ եւ կրտսեր սպաների ժամանումը:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տեղեկացմամբ, երիտասարդ սպաները հարմարվում են տեղանքի բարձրլեռնային պայմաններին եւ շոգ կլիմային, ծանոթանում են պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին:

Այս ընթացքում զորամասի հրամանատարության ղեկավարությամբ նորակոչիկները նաեւ տարբեր ուսումնավարժանքների են մասնակցում:

Ամռան ընթացքում երիտասարդ մասնագետներն ուսումնասիրելու են ռուսական բազայում զինվորական ծառայության առանձնահատկություններին, իսկ արդեն սեպտեմբերին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի հետ համատեղ անցկացվող տակտիկական վարժանքներին:

.