«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2014թ. առաջին կիսամյակի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից  84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը՝ տնտեսական գործունեության արդյունքում ստացված  միջոցներն են:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր՝ օգոստոսի 1-ին, կայացած նիստի ժամանակ, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվեց եւ ի գիտություն ընդունվեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին տեղեկատվությունը:

Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի փաստացի մուտքերը կազմել են 169 մլն 295.9 հազար դրամ, որից  84 մլն 600 հազար դրամը` պետբյուջեից հատկացված, 84 մլն 695.9 հազարը` տնտեսական գործունեության արդյունքում ստացված  միջոցներն են: Այս տարվա առաջին կիսամյակում  տնտեսական գործունեությունից ստացված միջոցները  14 մլն 933.2  հազար դրամով ավելի են  նախորդ տարի ՊՈԱԿ-ի կողմից հավաքագրված գումարներից:Կազմակերպության տնօրինմանը հանձնված հողի վարձակալությունից  հավաքագրված միջոցները կազմել են  75 մլն 756 .8 հազար դրամ:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն առաջին կիսամյակում համայնքային բյուջեներ է փոխանցել 5 մլն 449.5 հազար դրամ` հողի հարկի եւ գույքահարկի տեսքով: