Օգոստոսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին, Երեւանի Սասնա-Ծռեր փողոցում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի երկու ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդներն ու երկրորդ «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: