Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, իրար են բախվել Վաչե Գ.-ի վարած «Դեու Նեքսիա» եւ անհայտ վարորդի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով Վաչե Գ.-ն եւ «ԲՎՄ»-ի մեջ գտնվող Մանուկ Գ.-ն եւ Տիգրան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 13.30-ին, ՃՏՀ քննության բաժին է ներկայացել Տիգրան Ս.-ն եւ հայտնել, որ պատահարի պահին «ԲՄՎ»-ի ղեկին եղել է ինքը:

Կատարվում է քննություն: