Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օգոստոսի 1-ին, ժամը 09.05-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 58-ամյա Հովհաննես Չ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: