Հայ զինվորների արիությունը բացառում է Հայաստանում եւ Ղարաբաղում խուճապի մասին միտքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով շփման գծի միջադեպերը:

Այսպես, թե այնպես,  ներքաղաքական կյանքում եւ միջազգային ասպարեզում գործող իշխանությունների սխալների պատճառով հայկական կողմի բանակցային դիրքերը ավելի ուժեղ չեն դարձել:

 «Ադրբեջանական կողմը փորձում է ապացուցել, որ կվերսկսի պատերազմը, եթե հակամարտությունը ի օգուտ իրեն չլուծվի: Նման գործողություններով Բաքուն փորձում է բանակցություններում ավելի շահավետ դիրքերի հասնել: Չի կարելի խուճապի մատնվել, պետք է մեծացնել զգոնությունը, սակայն միեւնույն  ժամանակ երկրում պետք է փոխվի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը», - հայտարարեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների նորմալ անցկացումը կամրապնդի ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ եւ միջազգային ասպարեզում հայկական կողմի դիրքերը:

«Սակայն խուճապի հիմքեր միեւնույն է, չկան: Ինչպիսին էլ լինի իշխանությունը, մենք ունենք խիզախ զինվորներ, ովքեր միշտ պատրաստ են պատշապնել հայրենիքը: Կան նաեւ ավագ սերնդի մարտիկներ, ովքեր պատերազմել են Ղարաբաղում եւ կրկին պատրաստ են կանգնել հայրենիքի պաշտպանությանը: Թեեւ զոհերի գնով, բայց մեր տղաները կարողացան հակառակորդին արժանի հակահարված տալ՝ շնորհիվ մեր քաջարի հերոսների՝ Արմեն Հովհաննիսյանի, Արարատ Խանոյանի եւ Ազատ Ասոյանի», - հայտարարեց Մարտիրոսյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am