Այսօր՝ օգոստոսի 2-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ ժամը 05:00-ի սահմաններում Երեւանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում է մայթով: Տեսուչները կանգնեցրել են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով: Պարզվել է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը գտնվում է ոչ սթափ վիճակում:

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում: