Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Սերժ Սարգսյանը որոշել է Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյանին,
Մարտական ծառայության մեդալով` զորամասի շարքային Ազատ Արթուրի Ասոյանին, զորամասի լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանին, զորամասի սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանին:





























