Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հուլիսի 31-ին վիրավորված ԼՂՀ ՊԲ շարքային զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանին այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Հենց հիմա վիրահատում ենք Նորայր Քամալյանին: Վերին եւ ստորին ծնոտի վիրահատություն է կատարվում»,- ասաց նա:
Նշենք, որ օգոստոսի 1-ին ԼՂՀ պաշտպանության բանակը տարածել էր տեսանյութ, որտեղ Նորայր Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ: Նրա խոսքով՝ ինքն անզեն է եղել այդ պահին, սակայն ձեռնամարտի է բռնվել զինված դիվերսանտների հետ:





























