Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հակառակորդի հետ ձեռնամարտի բռնված Նորայր Քամալյանը պարգեւատրվել է «Արիության մեդալով»:

Նախագահի հմարանավրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի ՔԱՄԱԼՅԱՆԻՆ պարգեւատրել Արիության մեդալով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին ԼՂՀ պաշտպանության բանակը տարածել էր տեսանյութ, որտեղ Նորայր Քամալյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ: Նրա խոսքով՝ ինքն անզեն է եղել այդ պահին, սակայն ձեռնամարտի է բռնվել զինված դիվերսանտների հետ: