Ֆրասիական Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուան կարծում է, որ Ադրբեջանը երկակի խաղ է տանում: Այս մասին Ռոշբլուան հայտարարեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, Ադրբեջանը մի կողմից նախագահում է Եվրախորհրդում եւ ցանկացած հնարավորություն է փնտրում ֆինանսավորման եւ ներդրումների համար: Ձգտելով իր լոբբին ստեղծել՝ Ադրբեջանը փորձում է ներդրումների համար հնարավորություններ գտնել, օրինակ՝ Եվրոպայի ֆուտբոլային ակումբներում:
«Մյուս կողմից՝ Բաքուն չի ցանկանում ղարաբաղյան հարցը լուծել խաղաղ ճանապարհով եւ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղին բանակցությունների կողմ տեսնել: Այդ պատճառով Ադրբեջանը սադրանքներ է հրահրում»,- հայտարարեց Ռոշբլուան:
Միաժամանակ, ֆրանսիացի պատգամավորի խոսքով, Բաքուն չի ցանկանում լավ իմիջ ստեղծել Եվրոպայում, եւ հենց այդ պատճառով մի կողմից մյուսն է ընկնում՝ ներքին խնդիրները լուծելու փոխարեն:
Ֆրանսուա Ռոշբլուան նաեւ ընդգծեց, որ անընդունելի է համարում տարածքների 20%-ի վերադարձը, որոնք հայերն ազատագրել են պատերազմի արդյունքում:





























