Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՍԴ անդամ:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ` ո ր ո շ ու մ ե մ.

Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ»:

Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորը: