Հեղուկ գազի տարանցման տերմինալ շինարարությունը Ուկրաինային կարժեք մոտ 1 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն:

Նրա խոսքով, տերմինալի կառուցումը շատ արագ կփոխհատուցվի, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Ուկրաինացի նախարարը հայտնել է, որ արդեն կայացել են բանակցություններն ադրբեջանցի գործընկերների հետ, ովքեր Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ տերմինալ են ակռուցում Վրաստանում՝ Կուլեւիում:

Բոյկոյի խոսքով, Ուկրաինան չորս տարում գնելու է 10 մլրդ խմ գազ: