Սպիտակ տան նախկին ստաժոր, 41-ամյա Մոնիկա Լեւինսկին իր սեփական շարքը կվարի «Vanity Fair» ամսագրում, հաղորդում է «Daily News»-ը:
Լեւինսկին, ով Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի մագիստրոսի աստիճան ունի, հունիսին «Vanity Fair»-ն ամսագրին հարցազրույց էր տվել, որում պատմել է սեքս-սկանդալից հետո վերականգնման դժվարությունների մասին՝ կապված ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Նա նաեւ հաղորդել է, որ Քլինթոններն իրեն փոխհատուցում չեն վճարել Բիլ Քլինթոնի հետ կապված սկանդալի առնչությամբ:
Լեւինսկու ու Քլինթոնի սիրավեպը սկսվել է 1996թ.-ին, երբ նա ստաժոր էր Սպիտակ տանը: Այս պատմությունը կապված է խոշոր հասարակական եւ քաղաքական սկանդալի հետ, որը քիչ էր մնում ավարտվեր նախագահի հրաժարականով:





























