Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում դատապարտված քաղաքացիների թիվն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 1223 մարդ, որից 78-ը կանայք են:

Անչափահասները թվով 30-ն են, այդ թվում 2 աղջիկ: Ազատազրկման են դատապարտվել 768 հոգի, որից 290-ը պայմանական պատիժ  է կրելու, իսկ 199-ը համաներմամբ ազատ է արձակվել:

Նկատենք, որ 1223 դատապարտյալների մոտ կեսը(48,8 տոկոս) կազմում են գործազուրկները, որոնք կրթություն չեն ստացել: Անապահով սոցիալ-տնտեսական պայմանների մասին է վկայում նաեւ սեփականության դեմ հանցագործություն իրագործողների թիվը՝ 26 տոկոս հաշվետու ժամանակահատվածում: Այս վարկանիշում տվյալ հոդվածն առաջին հորիզոնականում էր: 24,0 տոկոսով երկրորդ հորիզոնականում էր պարտադիր զինծառայության կարգի դեմ հանցագործությունները:

Վերջում հավելենք, որ դատապարտյալների թվում 19 օտարերկրացի կա: