Այս տարի Մոսկվայում հայկական ծիրանը քիչ էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի տնօրեն Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ այս տարի ընկերությունը գերադասել է համաձայնություն չկնքել ֆերմերների հետ. արտաքին շուկայում ծիրանն այնքան քիչ էր, որ գյուղացիներն իրացման ու գնի հետ խնդիրներ չեն ունեցել: «Այլ հարց է, որ նման գնի պայմաններում արտահանումը չի կարող մեծ ծավալներ ունենալ»,- հավելել է Բաղդասարյանը:
Նա հավելել է, որ ամեն տարի մրգերի արտահանման ծավալում 5-10 տոկոսը բաժին է հասնում ավիափոխադրումներին: Դրանց ծավալը կարող էր պահպանվել, սակայն շուկայում իրավիճակ չի որոշում. Խոսքը փոքր ծավալի առեւտրի մասին է:
Քանի որ ծիրանն արտահանվող հայկակա հիմնական միրգն է, դրա բացակայությունը նկատելի հետք է թողել ձեռնարկության ավտոպարկի բեռնման գործում: Այն լրացնելու համար ընկերությունը բանակցություններ վարեց նոր կարտոֆիլի արտահանման կապակցությամբ, հավելել է Բաղդասարյանը:«Սպայկա» ՍՊԸ-ն արտահանում է թարմ մրգեր ու բանջարեղեն ու առավելապես Ռուսաստան:




























