Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, օգոստոսի 1-ի գիշերը մեքենան չի վարել մայթով, տուգանային հրապարակ չի տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Լորետա Բարսեղյանը:

«Նման բան չկա. իմ տղան ոչ մեքենան է վարել մայթով, ոչ հարբած է եղել, ոչ էլ տուգանվել է»,- ասաց նա:

NEWS.am-ի դիտարկումից, թե ասվածն ապացուցող լուսանկարներ եւ տեսանյութեր կան, Սուրիկ Խաչատրյանը կինը բարկացավ. «Կներեք, ոչ մի հարցի չեմ պատասխանի այլեւս, իմ տղան նման բան չի արել»:

Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ին ժամը 05:00-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի վարած Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ Տիգրան Խաչատրյանը մեքենան վարել է մայթով,  դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում:

Լուսանկարը՝ Shamshyan.com