Թեեւ Թուրքիայում 10 տարուց ավել իշխանության գլուխ է իսլամամետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, երկրում մարմնավաճառների թիվը եռապատկվել է։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում սեռական առողջության եւ մարդու իրավունքների պաշտպանության միության նախագահ Քեմալ Օրդեքը նշել է, թե 10 տարի առաջ Թուրքիայում կար 100 հազար մարմնավաճառ, իսկ այսօր նրանց թիվն անցնում է 300 հազարը։
Քեմալ Օրդեքը նշել է, թե չնայած Էրդողանի օրոք սկսել են փակվել օրինական գործող հասարակաց տները, մարմնավաճառների թիվը եռապատկվել է՝ այդ ոլորտի ընդհատակ անցնելու արդյունքում։ Նա շեշտել է, թե այդ 300 հազարից միայն 1500-ն է աշխատում հասարակաց տներում։





























