Ռուս տուրիստների համար նոր երթուղին դեպի Հայաստան ու Կարս կփորձարկվի հոկտեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի արտագնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանը: Նրա խոսքով՝ նոր զբոսաշրջային արտադրանքը կներառի այցելություն Հայաստանով, հնարավոր է, նաեւ Կարս:

«Մեր համագործակցությունը ռուս գործընկերների հետ պետք է առարկայական լինի, պետք են նոր պրոդուկտներ: Առանց դրա ամեն բան կմնա խոսքերի մակարդակում»,-հավելել է նա:

Թե կոնկրետ ինչ կազմակերպություններ կամ մասնագետներ կայցելեն Հայաստան՝ փորձելու նոր արտադրանքը, Մինասյանը չասաց, բայց նրա խոսքով, նախագիծը լավ ապագա ունի: