2014 թվականի ամառային սեզոնի սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երեւան-Բաթումի-Երեւան երթուղով Բաթումի է հասցրել 21 հազար ուղեւորի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ արդեն այսօր գնացքները փաստացի երթեւեկում են լրիվ բեռնված: «Այս տարվա օգոստոսին մենք կփոխադրենք ավելի շատ ուղեւոր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Դա երեւում է արդեն պատվիրված տոմսերից»,-հայտարարել է Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ ամռանն ուսանողներին որպես ուղեկցորդ աշխատանքի ընդունելու ծրագիրն ուժի մեջ է, այս տարի աշխատանքի է ընդունվել 32 ուսանող:
Միեւնույն ժամանակ ընկերությունը չեղյալ է համարել կուրորտային երթուղին Հայաստանի ներսում՝ հանգստյան օրերին Սեւանի ափին գտնվող Շորժա գյուղ ուղերթը գիշերելով հանդերձ 9-10 հազար դրամ (մոտ 25 դոլար՝ խմբ.) արժողությամբ: «Այս ուղերթը մենք չենք կարող առանձնանցել կուպե-վագոնների համար, քանի որ դրանք մեզ մոտ բոլորն էլ Բաթում են մեկնում»,- պարզաբանել է Մովսեսյանը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն («ՌԵ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) ղեկավարում է Հայաստանի երկաթուղային կոնցեսիաները 2008թ.-ից ի վեր:




























