Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչեւ` 18-23մ/վրկ:Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ 15-20մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+21, վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,
Կոտայքում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27,
Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,
Արարատում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+32:





























